Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

01 Փետրվար, 2020 20:17
ՃՏՊ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր փետրվարի 1-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2107 եւ Ford Transit մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ՎԱԶ-2107-ի վարորդը տեղում մահացել է: 3 հոգի, որոնք եղել են Ford Transit-ի մեջ, տեղափոխվել են հիվանդանոց:  Ford Transit-ը  շահագործվել որպես շտապօգնության մեքենա և պատկանում է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդանոցի բուժքույրերն են: Ըստ աղբյուրի, փաստի առթիվ Սյունիքի մարզային քնչական վարչությունում ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին