Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարի հրամանով ՀՀ ավտոճանապարհներին ստեղծվել են ժամանակավոր հենակետեր

01 Փետրվար, 2020 17:57
ԱԻ նախարարի հրամանով ՀՀ ավտոճանապարհներին ստեղծվել են ժամանակավոր հենակետեր

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ԱԻ նախարարի հրամանով եղանակային պայմանների հետ կապված ՀՀ մարզերում կծավալվեն ժամանակավոր հենակետեր՝ քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով: Պատասխանատուներին հանձնարարվել է կազմակերպել այդ աշխատանքները:

Փրկարարական վարչությունների պետերին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ 2020 թվականին ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու եւ առկա թերությունները վերացնելու նպատակով: Ծառայության տնօրենը նշել է, որ արդեն պատրաստ է 16 և ավելի հարկանի շենքերում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումը:  Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերին հանձնարարվեց իրենց տարածքներում ճշտել և կազմել այն կառույցների և կազմակերպությունների ցանկը, որոնք ունեն ջրի ավտոբակեր՝ ջրատարներ, որոնք հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում օգտագործել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ և համապատասխան աշխատանքներ տանել այդ կազմակերպությունների հետ: Այլ հանձնարարականներ եւս տրվել են:

Կառավարության որոշմամբ, քարաթափումներից խուսափելու համար ԱԻՆ-ին հատկացվել են պայթուցիկ նյութեր ժայռաբեկորների հարկադիր պայթեցում կատարելու համար:

Վ. Գաբրիելյանը հանձնարարել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ ճշգրտել և ներկայացնել այն տեղանքները, որտեղ քարաթափման վտանգ է առկա՝ հարկադիր պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին