Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

01 Փետրվար, 2020 17:25
Արարատի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկով» ինքնաձիգների, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

 

Լրահոս

Դիտել ավելին