Կարևոր իրադարձություններ

Ալկոհոլ օգտագործած 5 վարորդ 2 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից

01 Փետրվար, 2020 17:08
Ալկոհոլ օգտագործած 5 վարորդ 2 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ներկայացնել ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։
Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին