Կարևոր իրադարձություններ

Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

01 Փետրվար, 2020 14:56
Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Հոֆենհայմի» ֆեյսբուքյան էջը նկար է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է, որ թիմի հունվար ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբն իր պաշտոնական կայքում քվեարկություն էր անցկացրել երկրպագուների միջև, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել Ադամյանը: 26-ամյա ֆուտբոլիստը հունվար ամսվա ընթացքում մասնակցել է 2 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին