ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բացի այդ, 1963թ. ծնված տղամարը, 2019թ. մայիսին ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող «Ф-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար նախատեսված պայթուցիչ, որը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է վերջինիս բնակության հասցեում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու տղամարդկանց՝ 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին», -ասված է հաղորդագրության մեջ: