Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել. նախարար

01 Փետրվար, 2020 12:51
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել. նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անմեղության կանխավարկածը չի խախտել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք չի խախտվել անմեղության կանխավարկածը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով:

«Ոչ, որովհետեւ ես հետեւել եմ վարչապետի ելույթին Կապանում տեղի ունեցած, եւ ինքը հղում է կատարել իր մեղադրանքին եւ որից հետո նոր մեղադրանքի բովանդակության  մասին խոսել, ինքը մեղադրանքին, պաշտոնական փաստաթղթերին հղում է կատարել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանն էլ հայտարարել է, որ. «Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին