Կարևոր իրադարձություններ

«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել

01 Փետրվար, 2020 12:13
«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվել է տաղավար:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար, որն օգտագործման ենթակա չէր, սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16-ին, մարվել` 08։52-ին։ Դեպքի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին