Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում բուքը շարունակվում է

01 Փետրվար, 2020 11:56
Շիրակի մարզում բուքը շարունակվում է

Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել ճանապարհների վիճակի վերաբերյալ.

«Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են ամբողջ գիշերվա ընթացքում, դրանք այժմ էլ շարունակվում են, ճանապարհներին կենտրոնացված է 36 միավոր տեխնիկա։ Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն(մինչև 15-20 մետր) է Քեթիից Վարդաղբյուր, Բագրավան-Անի Պեմզա, Մանթաշ-Ապարան հատվածներում, ինչպես նաև Ամասիա-Շաղիկ ճանապարհահատվածում։ Մարզի գրեթե բոլոր ճանապարհները դժվարանցանելի են։ Վարորդներին հորոդորվում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին