Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը

01 Փետրվար, 2020 10:21
Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը

Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, որի անդամն է եղել 47 տարի շարունակ։ Դա տեղի ունեցավ հանրաքվեից ուղիղ 3․5 տարի անց, որի արդյունքներով բրիտանացիների 51․89 տոկոսը կողմ քվեարկեց Brexit-ին։

Ինչպես հեռուստաուղերձում հայտնել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, առանց ԵՄ-ի կողմից ձգձգումների՝ Մեծ Բրիտանիան կարող է ողջ թափով դրսևորել իր ներուժը։

«Վերջին 50 տարում ԵՄ-ն զարգացել է այն ուղղությամբ, որն այնքան էլ համապատասխան չէր այս երկրին։ Եվ բրիտանացի ժողովուրդն այդպիսի գնահատական տվեց ընտրատեղամասերում»,-ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ այս փուլում կառավարության գլխավոր հանձնարարությունը երկրի միավորումն է, որը պառակտվել է Brexit-ի թեմայով տարաձայնություններից։

Այդուհանդերձ, Ջոնսոնը ԵՄ-ի հետ կառուցողոկան համագործակցությունը շարունակելու հույս է հայտնել։

Նշենք, որ ուժի մեջ է մտել անցումային շրջանը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին