Կարևոր իրադարձություններ

Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան. Վարչապետի գրառումը Forbes-ի հոդվածի վերաբերյալ

01 Փետրվար, 2020 09:36
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան. Վարչապետի գրառումը Forbes-ի հոդվածի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո: 

Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»: 

Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին: 

Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին