Կարևոր իրադարձություններ

Կտապալվի՞. ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ մարտի 23-ին. «Ժամանակ»

01 Փետրվար, 2020 08:40
Կտապալվի՞. ԵՊՀ ռեկտորի ընտրությունը՝ մարտի 23-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ինչպես նշել էինք, երեկ կայացել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Չնայած նիստին չեն մասնակցել խորհրդի ակնհայտ իշխանամերձ ներկայացուցիչները, սակայն քվորում եղել է, և նիստի ընթացքում որոշում է կայացվել ռեկտորի ընտրությունները նշանակել մարտի 23-ին:

Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, և ռեկտորի ընտրության համար անհրաժեշտ է 17 կողմ ձայն: Չնայած ընտրության օրը նշանակված է, սակայն մեր աղբյուրը չի բացառում, որ ընտրությունը կարող է տապալվել՝ նկատի ունենալով ղափանյան ասուլիսում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ պետական բուհերում կնշանակվեն ժամանակավոր կառավարիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին