Կարևոր իրադարձություններ

«Անիմաստ, ներվային խոսակցություններ են, ինքնահաստատման փորձեր». իմքայլական պատգամավորը՝ ԱԺ-ի մասին. «Հրապարակ»

01 Փետրվար, 2020 08:15
«Անիմաստ, ներվային խոսակցություններ են, ինքնահաստատման փորձեր». իմքայլական պատգամավորը՝ ԱԺ-ի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատգամավոր դառնալուց հետո շատացե՞լ են նկարահանվելու հրավերները՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր, կինոդերասան Արթուր Մանուկյանին։ «Չէ, քչացել են»: Ի դեպ, նկարահանվել եք բավականին էկզոտիկ` միասեռականի դերում. դժվար չէ՞ր։ «Ե՞վ: Դա խնդի՞ր է: Հիմա որ ես Ստալինի դերը խաղամ կամ Հիտլերի, կամ Նիկոլ Փաշինյանի դերը, ինչ, դա կարող է քննարկման թեմա՞ լինել»: Ստալինին շատերն են մարմնավորել, Նիկոլ Փաշինյանի դերը խաղացեք` դեռ կինո չկա նրա մասին։ «Կամ Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի դերը. ինչ է, ինձ պետք է նույնականացնեք կերպարի հե՞տ։ Ով այդպես բան է մտածում, խորապես սխալվում է»:  

Շարունակո՞ւմ եք մնալ հեղափոխության ֆանատը, Ձեզ դո՞ւր է գալիս պառլամենտում։ «Ես չեմ հասկանում․ ի՞նչ է նշանակում` «ֆանատը»։ Դե, աշխատանքային պրոցես է, դուր գալու հարց չի։ Ինչ չենք հասկանում, փորձում ենք հասկանալ, ինչ հասկանում ենք, փորձում ենք իրականացնել»: Պառլամենտի մթնոլորտը Ձեզ դո՞ւր է գալիս։ «Ոչ, անիմաստ` ներվային խոսակցություններ են, ինքնահաստատման փորձեր»: «Իմ քայլո՞ւմ»։ «Չէ, «Իմ քայլում» չէ, մնացածների մոտ»: «Իմ քայլում» չկա՞ նման բան։ «Նու, կան մարդիկ, որ խնդիր ունեն-բան, բայց էդ աստիճանի չէ, որ ինձ ներվայնացնեն»: Չե՞ք ներվայնանում։ «Ո՛չ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին