Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանն ազատվելու և հայտնվելու է նոր Հայաստանում․ Ալեն Սիմոնյան

30 Հունվար, 2020 18:19
Սահմանադրական դատարանն ազատվելու և հայտնվելու է նոր Հայաստանում․ Ալեն Սիմոնյան

Հրայր Թովմասյանն ընդհանրապես ՍԴ նախագահ չպետք է լիներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես չեմ ասում, որ 2 ամսից Հրայր Թովմասյանը կլինի կամ չի լինի ՍԴ նախագահ, ես ասում եմ, որ գործընթացը իրավական․․․Հրայր Թովմասյանն ընդհանրապես ՍԴ նախագահ չպետք է լիներ, դա այլ խոսակցության թեմա է։ Ես ասացի, որ 1-2 ամսվա ընթացքում հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Այս ժամկետը պայմանավորում եմ այն իրավական գործընթացով, որոնք ավարտին են հասցվում։ Լուծումներ են լինելու, որ Սահմանադրական դատարանը, որ մնացել է հին աշխարհում, ազատվելու է և հայտնվելու է նոր Հայաստանում, Հրայր Թովմասյանը ուզի, թե չուզի»,-ասաց Սիմոնյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին