Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի հավատարմատարին․ քննարկվել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունը

30 Հունվար, 2020 00:30
Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի հավատարմատարին․ քննարկվել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանիի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը։

Ռուստամ Բադասյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, արդյունավետ է որակել դեսպանատան հետ համագործակցությունը և բարձր գնահատել նախկին դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ներդրած ջանքերը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, սնանկության ոլորտի օրենսդրության բարեփոխման աշխատանքներում:   

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորություններին, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման աշխատանքներին և սահմանադրական բարեփոխումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին