Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան փետրվարի 1-ից կլքի ԵՄ-ն․ Եվրախորհրդարանը հավանություն է տվել համաձայնագրին

29 Հունվար, 2020 23:29
Մեծ Բրիտանիան փետրվարի 1-ից կլքի ԵՄ-ն․ Եվրախորհրդարանը հավանություն է տվել համաձայնագրին

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Համաձայնագիրը հաստատել է 621 պատգամավոր, դեմ է հանդես եկել 49-ը, ձեռնպահ է մնացել 13-ը:

«Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Brexit-ի մասին համաձայնագիրը: Վաղը կավարտվեն բոլոր պաշտոնական արարողությունները, որպեսզի Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին՝ կեսգիշերին, կարողանա հեռանալ ԵՄ կազմից»,- ասել է ԵԽ նախագահը:  

 

Լրահոս

Դիտել ավելին