Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

29 Հունվար, 2020 22:21
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:
Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Աննա Նաղդալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին