Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում․ ուշադրության կենտրոնում են նախարարության գնումները

29 Հունվար, 2020 21:36
ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում․ ուշադրության կենտրոնում են նախարարության գնումները

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը հաստատում է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը: 

ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաև շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն:

Հավելենք, որ ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական և ծառայողական բնութագրերով կոշիկների և կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին