Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի զենքերով մտել են հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու

29 Հունվար, 2020 20:41
Արմավիրի մարզում 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի զենքերով մտել են հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու

Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահամանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու: Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու փախել։ Իրավապահները հայտնաբերել են հրազենները, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Երիտասարդներն ուղեկալից բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին