Կարևոր իրադարձություններ

Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում

29 Հունվար, 2020 18:59
Հայաստանում առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը կստեղծվի Գառնի համայնքում

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանի և Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի հետ, որի շրջանակում քննարկվել են այս առիթով մեկնարկած աշխատանքների ընթացքը. աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

Եվ այսպես,

համայնքը ստանձնել է իր սեփական միջոցներով հոգալու ջոկատի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև հիմնանորոգելու ջոկատի տեղակայման շենքը, իսկ ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին տրամադրելու է համապատասխան սպառազինություն, հրշեջ մեքենա և ամբողջական մարտական արտահագուստ
• ջոկատը հերթապահություն է սահմանելու, մասնավորապես, Ողջաբերդից Գեղարդ համայնք ընկած հատվածում՝ կենտրոնանալով Գառնի համայնքի և Խոսրովի արգելոցի հատվածներում:
Նշենք, որ Գառնիում ստեղծվելիք համայնքային հրշեջ փրկարարական ջոկատը ռազմավարական նշանակություն ունի. այն զգալիորեն կթեթևացնի ու ավելի արդյունավետ կդարձնի Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատանքը, տեղեկացնում են մարզպետարանից:

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին՝ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ Կոտայքի մարզպետը նշել էր, որ Գառնի համայնքում նախատեսվում է համայնքային հրշեջ փրկարարական ջոկատ հիմնել: 

 

Լրահոս

Դիտել ավելին