Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    514,5
    522,5

  • RUB

    7,23
    7,43

Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում. «Ֆրանկ Ագրո Հոլդինգ»-ի մենեջերը դանակահարել է «Ավեստա» ՍՊԸ-ի տնօրենին

29 Հունվար, 2020 17:46
Դանակահարություն Երևանում. «Ֆրանկ Ագրո Հոլդինգ»-ի մենեջերը դանակահարել է «Ավեստա» ՍՊԸ-ի տնօրենին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 55-ամյա Արթուր Հ-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում նրա և Երևանի բնակիչ, 38-ամյա Հայկ Դ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին։

Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Վիրավոր Արթուր Հ-ն աշխատում է «Ավեստա» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Հայկ Դ-ն՝ «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին