Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել Համբիկ Սասունյանին

29 Հունվար, 2020 15:14
Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին ազատ չարձակել Համբիկ Սասունյանին

Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել 1982 թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված Համբիկ Սասունյանին: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:

«Կոչ ենք անում ԱՄՆ-ի համապատասխան մարմիններին ազատ չարձակել մեր գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին»,-ասված է Թուրքիայի արտգործնախարարության Twitter-ի էջում տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ինԿալիֆոռնիայի դատարանը բավարարել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին միջնորդությունը: 2020 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին՝ որոշում է կայացվել ազատ արձակել Համբիկ Սասունյանին: Որոշումը դեռևս պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, այն ենթակա է նաև բողոքարկման:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին