Կարևոր իրադարձություններ

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

29 Հունվար, 2020 14:43
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

Ժնևում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ նախքան այս հանդիպումը Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Անջեյ Կասպրչիկի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին