Կարևոր իրադարձություններ

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց

29 Հունվար, 2020 14:02
Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Armtimes.com-ը գրում է.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանը եւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին