Կարևոր իրադարձություններ

3 մարզերում հրշեջ մեքենաների հագեցվածությունը արդեն լիարժեք է․ Ցոլակյան

29 Հունվար, 2020 13:41
3 մարզերում հրշեջ մեքենաների հագեցվածությունը արդեն լիարժեք է․ Ցոլակյան

Հայաստանի երեք մարզերում հրշեջ փրկարարները նոր, ճապոնական տեխնիկայով իրականացնելու են իրենց ծառայությունը։ Երկու կառավարությունների համաձայնությամբ՝ Չապոնիան Հայաստանին հրշեջ մեքենաների հերթական խմբաքանակն է նվիրել՝ 22 հատ։

Այս մեքենաները նախատեսված են Լոռու, Շիրակի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատների համալրման համար։

«Նախորդ անգամ էլ 18 մեքենա տրվել է նույն մարզերին։ Հիմա էնտեղ հագեցվածությունը, կարելի է ասել, լիարժեք է», – մեքենաները ներկայացնելով ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

ԱԻՆ հրշեջ փրկարար արտակարգ 911

 

Լրահոս

Դիտել ավելին