Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին, 3-ամյա երեխան տեղում մահացել է

29 Հունվար, 2020 13:09
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին, 3-ամյա երեխան տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ 

Վթարի հետևանքով 3 տարեկան տղա երեխա է տեղում, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին