Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ

29 Հունվար, 2020 11:10
Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ

Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 23 չվերթ, չեղարկվել՝ 9-ը, այդ մասին են վկայում «Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալները:

Տեղեկությունների համաձայն` չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 8:58-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 9:58-ի) «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկվել`9-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ:

Հիդրոմետոլոգիական կենտրոնը մինչև ուրբաթ առավոտ հայտարարել է Մոսկվայում և մերձմոսկովյան տարածքում եղանակային վտանգավորության դեղին աստիճանի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին