Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

29 Հունվար, 2020 10:21
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարության է տարածել, հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են Լիբիայում խաղաղութան հասնելու հեռանկարները, Իդլիբում տիրող իրավիճակը, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև իրավունքների վեճի հանգուցալուծման կարևորությունը։

Թուրքական մամուլի համաձայն՝ Դոնալդ Թրամփը ցավակցել է Էրդողանին Էլազըղում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին