Կարևոր իրադարձություններ

Երեւանում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ, գնդակներ, ատրճանակ (լուսանկարներ)

29 Հունվար, 2020 09:04
Երեւանում կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ, գնդակներ, ատրճանակ (լուսանկարներ)

Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամանել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության , քրեական հետախուզության աշխատակիցները, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ:

Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա:

Կայքի փոխանցմամբ,  ոստիկանությունը պարզում է, արդյոք կրակոցների հետեւանքով տուժածներ կան, թե ոչ:

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին