Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 28-ամյա երիտասարդը, BMW-ով մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում․ նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

28 Հունվար, 2020 23:41
Կոտայքի մարզում 28-ամյա երիտասարդը, BMW-ով մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում․ նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են փրկարարները

Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը 28 տարեկան էր, բնակվում էր Բյուրեղավանում և Բուժականում գտնվող իր նշանածի տանից վերադառնում էր Բյուրեղավան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին