Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,4
    7,6

Կարևոր իրադարձություններ

Մեզ էնքան են տարել ձեր պապաների հրամանով: Բումերանգը ձեզ վերադառնում է և խրվում ուղիղ ձեր պոզամիջում

28 Հունվար, 2020 22:55
Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան
Մեզ էնքան են տարել ձեր պապաների հրամանով: Բումերանգը ձեզ վերադառնում է և խրվում ուղիղ ձեր պոզամիջում

Սյուզան Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Էս ինչ՞ մի վայնասուն են կապել այսօրվա զենքի կասկածանքով բերման ենթարկվածները: Մոռացել են, թե մեզ քանի-քանի անգամներ են տարել նույն կասկածանքով և իրենց պապաների հրամանով: 2015թվականի հունվարին Ավետիսյանների ընտանիքի ոճրագործությունից հետո, Ազատության հրապարակից մոմավառության խաղաղ մասնակիցներիս չտարան՞: 40 հոգուս տարան: Տարան զենքի կասկածանքով: Իհարկե զենք չունեի, բայց այսօր բացահայտեմ առաջին անգամ, որ զենքի փոխարեն աչքերին փչելու հատուկ դեզադոր ունեի գրպանումս, որը ձեռքի մեկ ճարպիկ շարժումով կարողացա այնպիսի տեղ թաքցնել, որ օձն իր պորտով չկարողացավ գտնել: Դա պահում էի, որ ինձ բռնության ենթարկելու դեպքում կիրառեի:
Բա էն որ ձերոնք 2017թվի սեպտեմբերին, ընդհանուր հաշվով 12 հոգի, Կարո Եղնուկյանի երեխեքին և կանանց ճակատին տարան, լավ էր՞: Այն ժամանակ էլ ռումբի կասկածանքով տարան: Բա դա ոնց էր՞: Դուք հիմա ձեր սրած բիզն եք վայելում: Հեչ մի բողոքեք: Մեզ էնքաաան են տարել ձեր պապաների հրամանով: Բումերանգը ձեզ վերադառնում է և խրվում ուղիղ ձեր պոզամիջում: Այնպես որ լռեք և հարմարվեք»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին