Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Չինաստանում պարզել են, թե կորոնավիրուսի բուժման համար որքան ժամանակ է պահանջվում

28 Հունվար, 2020 22:00
Չինաստանում պարզել են, թե կորոնավիրուսի բուժման համար որքան ժամանակ է պահանջվում

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի փորձագիտական խմբի անդամ Լին Սինվայի խոսքերով՝ կորոնավիրուսի բուժման համար պահանջվում է մեկ-երկու շաբաթ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Թույլ ախտանիշներ ունեցող հիվանդները ապաքինվում են 1 շաբթավա ընթացքում, ավելի ծանր վիճակում գտնվողների համար անհրաժեշտ է 2 շաբաթից ավելի ժամանակ:

Այդպիսի դիտարկումը թույլ է տալիս ենթադրել, որ հիվանդնանոցից դուրս գրվողների թիվը կարճ ժամանակում կաճի: Լին Սինվան նաև նշել է, որ հիվանդին դուրս գրելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ախտանիշները չեզոքացած լինեն, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հույս ունի՝ Չինաստանի ձեռնարկած միջոցառումները կլինեն արդյունավետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին