Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,67
    7,02

Կարևոր իրադարձություններ

Լիբիայում հակամարտության արագ կարգավորման հույսերն արդարացված չեն. Էրդողան

28 Հունվար, 2020 21:16
Լիբիայում հակամարտության արագ կարգավորման հույսերն արդարացված չեն. Էրդողան

Լիբիայում հակամարտության արագ կարգավորման հույսերն արդարացված չեն: Այս մասին Դաքարում Սենեգալի ղեկավար Մակկի Սալլայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ «Լիբիայում Խալիֆա Խաֆթարի գլխավորած զինված անօրինական կազմավորումներին աջակցում են ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը»: «Խաֆթարը մարդ է, ով իր ժամանակին դավաճանել է իր ղեկավարությանը՝ ի դեմս Քադաֆիի, եւ դրանից հետո փախչել ԱՄՆ: Այսօր նա փորձում է տապալել Լիբիայի օրինական իշխանությանը»,- ասել է նա:

«Խաֆթարը պաշտոնապես ճանաչված կարգավիճակ չունի ո՛չ Լիբիայում, ո՛չ էլ միջազգային հարթակում: Թե ով է նրան աջակցում, բոլորը գիտեն: Դրանք նաեւ «Վագների» վարձկաններն են: Խաֆթարը լեգիոներ է, որին աջակցում է Աբու Դաբին»,- հավելել է Էրդողանը:    

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին տապալելուց եւ սպանելուց հետո երկիրը դադարել է գործառնել որպես միասնական պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանությունը: Լիբիայի արեւելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ղեկավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են մարշալ Խալիֆա Խաֆթարի լիբիական ազգային բանակի հետ։    

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին