Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Եռաբլուր այցելել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը

28 Հունվար, 2020 20:38
Եռաբլուր այցելել էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ Եռաբլուր էր այցելել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա շնորհավորեց տոնի առթիվ, իսկ լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այսօր պատեհ առիթ չէ.

«Երբ ժամանակը գա՝ կխոսեմ»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նախկին քաղաքապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ,

սրտանց շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ, մաղթում եմ, որ ռազմական ձեր գիտելիքներն ու կարողությունները հնարավորինս ցուցաբերեք միայն զորավարժությունների ժամանակ՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո:

Քաջառողջություն, ուժ ու կորով ձեզ՝ հանուն հայրենիքի, մեր ժողովրդի անվտանգության և բարօրության գիշեր ու զօր տարվող ձեր պատասխանատու և պատվաբեր ծառայության գործում»:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին