Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

28 Հունվար, 2020 20:32
Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Հունվարի 28-ին դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 բժիշկների հերթպահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Կարճ ժամանակ անց, արդեն «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ձեռքի կոտրվածք, ձախ նախաբազկի, աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի, հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորներն են՝ 44-ամյա Ռաֆայել Ա.-ն և 46-ամյա Հակոբ Վ.-ն: Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Նուբարաշենի բանտից, որտեղ էլ ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կատարվում է նախաքննություն:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին