Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    521
    529

  • RUB

    7,18
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

28 Հունվար, 2020 20:30
Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության աշխատակցուհու մուտքը Բաքու՝ հայկական ծագման պատճառով։ Մերի Հակոբյանը պետք է մասնակցեր Արևելյան Գործընկերության երկրների համար Եվրամիության կողմից հունվարի 13-16-ին Բաքվում կազմակերպված «Կոնֆլիկտների վերլուծություն» թեմայով սեմինարին։ Այս մասին հայտնում է Region-Monitor-ը:

Նշվում է, որ Մերի Հակոբյանն ընդգրկվել էր Ուկրաինայի պատվիրակության կազմում, քանի որ Ուկրաինայի ՆԳՆ միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման բաժնի տնօրենն է: Նրա թեկնածությունը հաստատվել էր Ուկրաինայի ՆԳՆ-ի և միջոցառման կազմակերպիչների կողմից, պատվիրակության անդամն անցել էր օնլայն–նախապատրաստական կուրս, ստացել էլեկտրոնային ավիատոմսերը։

Բայց միջոցառման նախօրեին ադրբեջանական կողմը ծանուցում է ուղարկել Ուկրաինայի ՆԳՆ առ այն, որ պատվիրակության անդամներից մեկը իր հայկական ծագման պատճառով չի կարող մասնակցել Բաքվում անցկացվող միջոցառմանը։

Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմել է Եվրամիության դեսպանատուն՝ խնդրելով հետագայում զերծ մնալ նման միջոցառումները Ադրբեջանի տարածքում անցկացնելուց:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին