Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել

28 Հունվար, 2020 19:42
Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել

Passenger.am-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել.

«Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։

ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր

Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,

Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։

Հարգելի հետևորդներ, եթե սույն չվերթով ՀՀ վերադարձող Ուղևորներին ճանաչում ենք, խնդրում ենք կիսվել այս հրապարակմամբ ու տեղեկացնել, որ կարող են նաև այցելել www.passenger.am՝ մանրամասն տեղեկության և խորհրդատվության համար»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին