Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

28 Հունվար, 2020 19:13
Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բերման էին ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով։

«Մեզ բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ իմ մեքենայից։ Ես գալիս էի այստեղ՝ իմանալու, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին։ Մեզ էլ բերման ենթարկեցին՝ կասկածանքով, թե մենք թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում կամ օգտագործում ենք։ Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, գալիս եմ Ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ»,- ասաց Դանիելյանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին