Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բայց ինչի եք ինձ ընդհատում, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հարց տալու, հետո ընդհատելո՞ւ. Սերժ Սարգսյանին բարկացրեց լրագրողի հարցը (տեսանյութ)

28 Հունվար, 2020 17:59
Բայց ինչի եք ինձ ընդհատում, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հարց տալու, հետո ընդհատելո՞ւ. Սերժ Սարգսյանին բարկացրեց լրագրողի հարցը (տեսանյութ)

ՀՀԿ-ն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։Այս մասին հայտնում է armdaily.am լրատվականը։

«Նախ ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին, հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով մեր բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե ինչպես կարձագանքի այն հայտարարությանը, թե 7 շրջանների վերադարձի համաձայություն է եղել, Սարգսյանը նշեց.«Այսինքն, դուք այդքան համառորեն ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»։

Դիտարկմանը, թե Ձեզ են մեղադրում, Սարգսյանը բարկացավ. «Բայց ինչի եք ինձ ընդհատում, Դուք Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հարց տալու, հետո ընդհատելո՞ւ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին