ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ․
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ներկա եմ գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը։
Հպարտ եմ, որ դահլիճը բացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։
Ծնունդդ շնորհավոր, հերոս»