Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Բանակի օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

28 Հունվար, 2020 16:49
Բանակի օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին:

Այնուհետեւ ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի եւ եղբայրների՝ Արմեն եւ Արամ Սարգսյանների հետ, շնորհավորել նրանց Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ: Զրուցակիցները հուշեր են պատմել Սպարապետի մասին, հիշել նրա կյանքին ու գործունեությանն առնչվող բազմաթիվ դրվագներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին