Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում վերջին 5 օրվա ընթացքում գրանցվել է երկրաշարժի երկրորդ դեպքը

28 Հունվար, 2020 16:17
Թուրքիայում վերջին 5 օրվա ընթացքում գրանցվել է երկրաշարժի երկրորդ դեպքը

Թուրքիայի Մանիսա նահանգում այսօր՝ հունվարի 28–ին երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում, 14։26–ին տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Հունվարի 24-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20:55-ին, Թուրքիայի Մալաթիա և Էլազիգ նահանգներում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքվ կային 40 զոհ և 1607 տուժած: Երկրաշարժին հաջորդել են 4 մագնիտուդով 228 հետցնցումներ։  

 
 

Լրահոս

Դիտել ավելին