Կարևոր իրադարձություններ

«Մեր պետության ամենակարևոր հենասյուներից է Հայոց Բանակը»․ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

28 Հունվար, 2020 13:51
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
«Մեր պետության ամենակարևոր հենասյուներից է Հայոց Բանակը»․ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ։

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿ

Մեր պետության ամենակարևոր հենասյուներից է Հայոց Բանակը:

Բացի կենացներից և բարեմաղթանքներից, յուրաքանչյուր ոք՝
- իր ոլորտում իր պարտականությունների բարեխիղճ կատարմամբ,
- իր խոսքի և գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով,
- իր հայրենակցին հարգելով,
- շրջակա միջավայրը և ազգային արժեքները պահպանելով
կարող է ամուր պահել Հայոց Բանակի թիկունքը և ոգին:»

 

Լրահոս

Դիտել ավելին