Կարևոր իրադարձություններ

«Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են». ՄԻՊ

28 Հունվար, 2020 11:51
«Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են». ՄԻՊ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Հունվարի 28-ն արդեն 28 տարի իրական ազգային տոն է դարձել մեզ համար:

Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորն է: Այն մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

Զինված ուժերում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, քաղաքացիական վերահսկողությունն առաջնահերթություն են ժողովրդավարական յուրաքանչյուր պետության համար:

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպաններին մաղթում եմ բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության:»

 

 

Լրահոս

Դիտել ավելին