Կարևոր իրադարձություններ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4515-ի

28 Հունվար, 2020 11:24
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4515-ի

Այսօր Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4515-ի։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի իշխանություններին: Զոհերի թիվը հասել է 106-ի:

     Ըստ Agence France-Presse-ի՝ անցած օրվա ընթացքում Հուբեյ նահանգում մահացել է ևս 24 մարդ։ Հուբեյ նահանգում ընդհանուր առմամբ գրանցվել է 1,291 վարակի նոր դեպք:

Պաշտոնական տվյալներով՝ վարակների կեսից ավելին (հիվանդացածների 2714 և մահերի 47 դեպք) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական կենտրոնը: Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում (հիվանդացածների 1590 և մահվան 42 դեպք): Պեկինում հայտնաբերվել է 80 հիվանդ (մահվան մեկ դեպք), իսկ 21 դեպք գրանցվել է Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգում (մահվան մեկ դեպք):

 

 

Լրահոս

Դիտել ավելին