Կարևոր իրադարձություններ

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Նիկոլ Փաշինյան

28 Հունվար, 2020 08:37
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր Հայոց բանակի օրն է 

Փաստ համար 35/2 - Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.

-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս: 
-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:  
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:

Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական և շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են:

Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին