Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ»

28 Հունվար, 2020 08:19
Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ դահլիճի աջ թեւում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել` «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)` ԲՀԿ ֆրակցիային կից:

Ի դեպ, Գեւորգ Պետրոսյանի եւ Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են: Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գեւորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին