Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի

28 Հունվար, 2020 00:29
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի

Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 39 զոհվածի և 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, ևս մեկը դեռևս գտնվում է փլվածքների տակ, որոնց հավաքումը շարունակվում է: 

Հիշեցնենք, որ Հունվարի 24-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20:55-ին, Թուրքիայի Մալաթիա և Էլազիգ նահանգներում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժին հաջորդել են 4 մագնիտուդով 228 հետցնցումներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին