Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

27 Հունվար, 2020 22:32
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ ժամանակահատվածում կատարված աշխտանքները, քննարկվել ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ իրականացվող ծրագրերի ներկա վիճակը և ապագա նախագծերը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ 17 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ ծրագրեր խաղաղապահության, ռազմական բժշկության, անձանակազմի մարտավարական պատրաստության և այլ բնագավառներում, որոնք համընկնում են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության նպատակներին:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի նահանգը, որպես նահանգային գործընկերության ծրագրով Հայաստանի գործընկեր, կշարունակի կանոնավոր զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Գեներալ-մայորը նշել է, որ Ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի միջև արդեն ավանդական դարձած համագործակցությունից բացի, դինամիկ զարգացում է ապրում նաև համագործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, ավելացրել, որ նահանգային գործընկերության ծրագիրը հնարավորություն է ընձեռում համագործակցել նաև կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում, և Կանզաս նահանգը պատրաստ է այդ ուղղություններով նույնպես համագործակցել Հայաստանի հետ:

Դեսպան Թրեյսին և գեներալ-մայոր Թաֆանելին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» ցուցահանդեսին:

Հունվարի 28-ին Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը կմասնակցի Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին