Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

Սոթք գյուղում դանակահարության հետևանքով կա 2 տուժած

27 Հունվար, 2020 21:56
Սոթք գյուղում դանակահարության հետևանքով կա 2 տուժած

Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիսի Սոթք գյուղում կռիվ է: Նույն օրը ոստիկանությունում հաղորդումներ են ստացվել նաեւ բժշկական 2 հաստատությույուններից։ Հայտնում էին, որ «որովայնի ստորին շրջանի, կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր, պարանոցի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սոթք գյուղի 45-ամյա մի բնակիչ։ Մեկ ուրիշ բժշկական հաստատությունից հայտնում էին, որ «պարանոցի շրջանի կտրած, պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն գյուղացի՝ 51-ամյա մի տղամարդ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթք գյուղի 49-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր տան հարակից ավտոտնակում ձեռքին եղած դանակով հարվածել է բուժօգնության տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին